News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ավագ դպրոցների իրական առաքելության իրականացման եւ դրանց վարկանիշի բարձրացման նպատակով դրանցում անհրաժեշտ է կրրեդիատային համակարգի ներդնում: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության հանրակրության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ավագ դպրոցները երիտասարդներին ուղղորդում են բուհ. «Կրեդիտային համակարգի շնորհիվ, ավագ դպրոցների աշակերտները միասնական քննությունների հանձնման ժամանակ առավելություն կստանան: Այսինքն, միասնական քննություններում հավաքած գնահատականները կավելանան այդ կրեդիտներին: Հետագայում նշված կրեդիտները կարող են օգտագործվել նաեւ բուհում աշակերտներին այդ կամ այն առարկայից կամ դասերի այցելություններից ազատելու համար»:

Նրա խոսքով՝ ներկայումս այդ հարցը քննարկվում է, մինչեւ նոյեմբեր կառավարությունը կսահմանի կրեդիտային համակարգի ներդրման չափանիշները, եւ 2016թ.-ից այն կգործարկվի: «Սա կօգնի լուծել նաեւ հաճախումների խնդիրը. աշակերտները նախընտրում են միայն բուհի քննությունների համար անհրաժեշտ 2-3 առարկաների դասերին մասնակցել: Կրեդիտային համակարգը կօգնի երեխային հասկանալ, որ եռամյա ավագ դպրոցում շատ կարեւոր են նաեւ այլ դասավանդվող առարկաները», - ընդգծեց Նարինե Հովհաննիսյանը:

Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ ապագայում կրեդիտային համակարգը կարող է փոխարինել միասնական քննությունների ինստիտուտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ