News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեր ձեռքբերումներն ու նվաճումները անկախ Արցախի Հանրապետության վաստակած խաղաղությունն է, կայացած բանակը: Այս մասին ասված է ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի՝ ԼՂՀ անկախության տարեադարձի առթիվ շնորհավորական ուղերձում:

Ուղերձում նաեւ ասվում է.

«ՀՀ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահ կամավորականների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ ողջ արցախահայությանը ԼՂՀ անկախության հռչակման 23-ամյակի կապակցությամբ:

Հայ ժողովրդի արցախյան հատվածը երկար է պայքարել իր իրավունքների եւ անկախության համար: Արցախի հերոս մայրերը իրենց զավակների կյանքի, առողջության ու անձնազոհության գնով հասել են իրենց նպատակին: Նպատակ, որն եղել է Արցախի բոլոր սերունդների երազանքը:

Մեր ձեռքբերումներն ու նվաճումները անկախ Արցախի Հանրապետության վաստակած խաղաղությունն է, կայացած բանակը, անկախացած եւ իր ապագան ինքնուրյուն կերտող ժողովրդավարական նոր հասարակությունը: Հասարակություն, որն այլեւս իր երկիրը չի պատկերացնում այլ կերպ, քան անկախ եւ ինքնուրյուն:

23-ամյա ազատ Արցախն ունի Սահմանադրություն, իր հնարավորություններով համեստորեն քայլում է միջազգային հանրության շարքերում` կերտելով իր ժողովրդավարական պետականությունը:

Հատկապես վերջին ժամանակաշրջանի Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվերսիոն գործողությունները ցույց տվեցին, որ Արցախի ժողովուրդն ու բանակը միասնականորեն պատրաստ են դիմակայելու ցանկացած մարտահրավերների եւ պաշտպանելու  անկախությունը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 23-ամյակի առթիվ` Հայաստանի Հանրապետության երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ եւ պատանի երկրապահ կամավորականների, զոհված ազատամարտիկների հարազատների, մտավորականների մասնակցությամբ ավանդական ուխտագնացությունն ազատագրված հայրենիք` խոնարհումի ու փառավորման առաքելություն է իրենց կյանքի ու առողջության գնով հողն ազատագրածների հանդեպ, այս հողի վրա այսօր ապրողների հանդեպ ու նրանց հանդեպ, ովքեր իրենց ուսումնական հաստատությունները ընդունվելու մեջ, դպրոցական առաջին զանգի մեջ տեսնում են իրենց հեռանկարներն ու երկրի ապագան:

Մենք` երկրապահներս, չափազանց կարեւորում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայունությունն ու մեր ժողովրդի բարօրությունը եւ մշտապես կանգնած ենք Արցախի կողքին:

Երկրապահի առաքելությունը միշտ էլ նույնացվում է Արցախի անկախության հետ: Այս առաքելությամբ են գործել, գործում են եւ կգործեն երկրապահի բոլոր սերունդները:

Ես հավատում եմ Արցախի ժողովրդի անկոտրում կամքին, Արցախի սահմանները պաշտպանող զինվորներին, Արցախի հերոս մայրերին եւ Արցախի նախագահին` որպես մարտական ընկերոջ ու ժողովրդի կողմից ընտրված առաջնորդի:

Ցանկանում եմ Ձեզ ու ողջ արցախահայությանը խաղաղություն եւ հաջողություն, սեփական ապագայի կերտման ու միջազգային ճանաչման գործում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ