News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Օդանավի ուղեկցորդուհին հրաժարվել է ուղեւորին փրկելու համար միացնել ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորը: Պատճառն ուղեւորի մազոտ կուրծքն է եղել:

Mail Online-ը հայտնում է, որ 62-ամյա Ջեք Ջորդանն օդանավում սրտի կաթված է  տարել:

Նրա կինը` Քերոլայն Ջորդանը, որն ամուսնու հետ էր, պատմել է, որ բուժքույրը եւ  ֆիզիոթերապեւտը փորձել են  վերակենդանացնել իր ամուսնուն սիրտ-թոքային ռեանիմացիայի միջոցով, ընդ որում՝ ուղեկցորդուհին կտրականապես մերժել է մեկ այլ  ուղեւորի` դեֆիբրիլյատոր օգտագործելու առաջարկը: 

Նա լրագրողներին հայտնել է, որ իր որոշումը ուղեկցորդուհին հիմնավորել է նրանով, թե  տղամարդը շատ մազոտ կուրծք ունի: Այրին քննադատել է ավիափոխադրողին՝  հայտարարելով, որ ավիաընկերությունից ավելի գրագետ անձնակազմ է ակնկալել, փոխանցում է FedPost.ru-ն:

«Նման հանգամանքներում անհրաժեշտ առաջին բանը, որ պետք է անել, դեֆիբրիլյատոր օգտագործելն է: Քերոլայնն ասում է, որ իր ամուսնուն անմիջապես օգնություն ցուցաբերելու եւ սարքը կիրառելու փոխարեն անձնակազմը որոշել է նախ սափրել նրա կուրծքը:  Տղամարդն արդեն չի դիմացել մինչեւ գործողության ավարտը», -  հայտարարել են փորձագետները՝ նշելով, որ դեֆիբրիլյատորները հատուկ դետալներով են  տրամադրվում,  որոնք օգնում են վերացնել օգնություն ցուցաբերելուն խոչընդոտող ամեն ինչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ