Երեւանում, օգոստոսի 30-ին ինքնասպանություն է տեղի ունեցել: NEWS.am-ին ոստիկանության իր աղբյուրներից հայտնի է դարձել, որ Շենգավիթի 5-րդ փողոցի տներից մեկի 35-ամյա բնակչի դին հայտնաբերել են սեփական տանը՝ առաստաղից կախված: Նրա անունը Լեւոն է:
Ինքնասպանության պատճառները հայտնի չեն, սակայն թաղամասում ասում են՝ առողջական խնդիրներ ուներ: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կատարվում է նախաքննություն: