News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դատելով Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հուլիսյան տեղեկատվությունից, մայրաքաղաքային բնակարանների շուկայական գները բացարձակապես ոչ մի փոփոխությունների չեն ենթարկվել: Ինչպես եղել են հունիսին, նույն կերպ եւ մնացել են հուլիսին: Պաշտոնական տվյալների կերպափոխումները վաղուց են սկսվել, դեռ անցած տարվա գարնանը: Ավել վառ դրանք դրսեւորվել են մայրաքաղաքի Կենտրոն էլիտար վարչական շրջանում:

Անցած տարվա ապրիլին նշված շրջանում բնակարանների 1 քառ. մետրը, նախորդ ամսվա համեմատությամբ, բարձրացել էր 2 հազար դրամով՝ կազմելով ուղիղ 428 հազար դրամ: Դրանից հետո Պետկոմիտեի ամենամսյա հաշվետվություններում տխուր մոնոտոնությամբ շրջանառվում էր հենց այս մեծությունը: Մայրաքաղաքի մյուս շրջաններում եւս գները առանձնահատուկ շարժընթացությամբ աչքի չեն ընկել:

Վերջին 17 ամիսների ընթացքում գների «ոչ մեծ» աճ է նկատվել հեռավոր եւ բնակչության թվաքանակով ոչ այդքան մեծ Նուբարաշեն ծայրամասում՝ «քառակուսու» համար՝ 5 հազար դրամ, կամ 3,3% աճ: Երկրորդ տեղում է հայտնվել Մալաթիա-Սեբաստիայի շրջանը՝ համապատասխանաբար 3,7 հազար դրամ եւ 1,6% ցուցանիշներով: Երեւանի մյուս շրջաններում գների հավելաճը ավելի քիչ է՝ ձգտելով վերոհիշյալ Կենտրոն շրջանի զրոյականին:

Սակայն շատերի մոտ այս «համեստ» թանկացումը կասկածներ է հարուցում: Գաղտնիք չէ, որ անշարժ գույքի հայաստանյան շուկայում առաջարկը գերազանցում է գնողունակ պահանջարկը, եւ այդ պայմաններում գների աճը պարզապես անհեթեթություն է:

Պաշտոնական տվյալներով՝ մայրաքաղաքում ավելացել է բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվը: Ինչպես հայտնի է, սոցիալական բնակարանային ծրագրի շրջանակներում պետությունը սուբսիդավորում է հիպոթեքային վարկերը: Մասնավորապես «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին եւ մարզիկներին» նախագծի շրջանակներում  շահագործման են հանձնվել Ավան շրջանի Ծարավ Աղբյուր փողոցի բազմաբնակարան տները: Նախագծից 338 մարդ է օգտվել:

Անշարժ գույքի գործակալություններից մեկի կայքում հայտարարություն է տեղադրված նույն փողոցում նոր բնակարանի արժեքի մասին: Հաշվարկներով՝ առաջարկի գները տատանվում են մեկ քմ-ի համար 838-909 դոլարի սահմաններում: Մեկ քմ-ի պաշտոնական միջին գինը հուլիսին կազմել է 639 դոլարին համարժեք դրամ, բայց արժեքների տարբերությունն ամբողջովին հասկանալի է: Այդ արժեքի վրա ազդում է ինչպես նոր բնակարանի գործոնը, այնպես էլ շենքերի հարմար վայրում տեղակայված լինելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ