News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

30-ամյա Թեհմինե Օհանյանը հինգ անչափահաս երեխաների հետ ապրում է Հրազդանի Միկրոշրջան թաղամասում: Նրա երեք երեխաները դպրոցահասակ են, սակայն իրենց հասակակիցների նման սեպտեմբերի 1-ին դպրոց չեն գնացել։ Երեխաների մայրը NEWS.am-ին պատմեց, որ ամուսնալուծված է և ապրում է մոր տանը, մեծ երեխան 12 տարեկան է, փոքրը` 2, ինքն էլ աշխատանք չունի, միայն նպաստ է ստանում՝ 37 000 դրամ, չի կարողանում ծայրը ծայրին հասցնել: Երեխաներին ստիպված ուղարկել էր Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոց, բայց այս տարի դա էլ չի կարողացել, որովհետև երեխաները կոշիկ չունեն։

«Անցած տարվանից էրեխեքը շորեր ունեն, տետրեր բան էլ գիշերօթիկ դպրոցում տրամադրում են, բայց կոշիկ չեմ կարողացել առնել, ու էրեխեքին չեմ ուղարկել, չգիտեմ՝ ոնց անեմ, ոչ աշխատանք ունեմ, ոչ էլ, մեկ-մեկ սրա նրա տուն եմ մաքրել, ինչ պատահել ա՝ արել եմ, արդուկ եմ արել, բայց դրանք սեզոնային գործեր են»,-պատմեց Թեհմինեն:

Թեհմինեի պատմելով՝ իրենք բարեգործական ճաշարանից են օգտվում, ամուսինը Ռուսաստանում է, բայց երեխաներին չի օգնում: Երեխաները, ամաչելով իրենց վիճակից, ոչ ոքի հետ չեն շփվում, բայց մոր խոսքով՝ շատ են ուզում դպրոց գնալ։

Տպել
Ամենաշատ