Նորվեգական ընկերությունը ներկայացրել է շուկայում արտաքին ազդեցություններից պաշտպանված Android-ով աշխատող ամենակայուն սմարթֆոնը` Impact X-ը:
Այն ալյումինե կաղապար ունի` 4,3 մմ անկյունագծով եւ 480*800 կետայնությամբ, պաշտպանված է Gorilla Glass 2 մմ-անոց ապակով: Սմարթֆոնն ամբողջությամբ համապատասխանում է IP68 պաշտպանության ստանդարտին: Սմարթֆոնը նաեւ ջրակայուն է, կարող է ընկնել մինչեւ 3 մ խորությամբ ջուրը, փոխանցում է 3Dnews-ը:
Ըստ արտադրողների հայտարարության` սարքը կարող է աշխատել -20 –ից մինչեւ 45 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանում եւ առանց որեւէ հետեւանքների: Այն անվնաս է մնում երկու մետրանոց բարձրությունից ընկնելուց հետո: Բացի դրանից, սարքն ունի պայթյունավտանգ գոտիներում աշխատելու համապատասխան փաստաթուղթ: Դա նշանակում է, որ սմարթֆոնի աշխատանքը չի կարող դառնալ բռնկման պատճառ:
Impact X-ն արտաքնապես քիչ է տարբերվում ժամանակակից մյուս սմարթֆոններից: Այն միայն ունի երկու տեսախցիկ, որոնցից մեկը մյուսի նկատմամբ շրջվում է 90 աստիճան, որը թույլ է տալիս տեսագրել լայնէկրան ռեժիմով` անկախ սմարթֆոնի դիրքից:
Ընկերությունում չեն նշում սմարթֆոնի արժեքը, նշելով, որ այն կարող է կազմել 1000 -1200 դոլար: