Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը Ռուսաստանի կողմից ատոմային զենքի կիրառման մտավախություն ունի:
«Նրանք պատրաստ են մարտավարական ատոմային զենքի կիրառել մեր դեմ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Գելետեյը:
«Մենք պետք է հրաժարվենք խուճապահարությունից եւ ցույց տանք, որ ուկրաինացիները չեն պատրատվում հանձնվել», - նշել է Ուկրաինայի պաշտպանության նախարար:
Գելետեյը նաեւ դեմ է արտահայտվել Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբի պետի հրաժարականին: