News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում սեպտեմբերի 1-ին, ժամը 00.15-ին հաղորդում է ստացվել, որ «պարանոցի շրջանի ձախ եւ աջ կողմերի կտրած-ծակած վերքեր, կրծքավանդակի ձախ կողմի երկու ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 22-ամյա Թեհմինե Գ.-ն, որտեղ վերջինիս մայրը` 38-ամյա Լուսինե Գ.-ն, նշել է, որ դուստրը նախկին ամուսնու`27-ամյա Նորայր Է.-ի կողմից ենթարկվել է դանակի հարվածների:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր` թիակի շրջանում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա Մասիս Պ.-ն, որտեղ վերջինս նշել է, որ կնոջ քրոջ նախկին ամուսինը` Նորայր Է.-ն վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է իրեն:

Նույն օրը, ժամը 00.50-ին, Մասիս Պ.-ից ընդունվել է հաղորդում, իսկ Թեհմինե Գ.-ն, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ժամը 01.10-ին Նորայր Է.-ն բերման է ենթարկվել բաժին: Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ