ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է դաշինքի արագ արձագանքման նոր ուժերի ծրագրերի մասին:
«Այժմ մենք զգալիորեն կբարձրացնենք մեր արձագանքման ուժերի պատրաստականությունը», - հայտարարել է Ռասմուսենը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Գլխավոր քարտուղարը հավելել է, որ առաջավոր մասերը բաղկացած կլինեն մի քանի հազար մարդկանցից եւ կիրականացվեն ռոտացիոն հիմունքներով:
Ամբողջ աշխարհում ճգնաժամերին արձագանքման պատրաստականության բարձրացման ծրագիրը կընդունվի սեպտեմբերի 4-5-ին Ուելսի գագաթնաժողովում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՆԱՏՕ-ն Արեւելյան Եվրոպայում մտադիր է 5 նոր ռազմաբազա ստեղծել: