News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պաշտոնական իշխանությունները հայտարարել են Հայաստանի քաղաքացու ձերբակալման մասին: Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները այդ մասին տեղեկություն էին տարածել օգոստոսի 26-ին: Այս հարցով պաշտոնական տեղեկատվությունը ստացվել է այսօր՝ սեպտեմբերի 1-ին:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ «Հայաստանի 53-ամյա բնակիչ Սարգիս Նորիկի Անանյանը օգոստոսի 26-ին ապօրինաբար հատել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանը»:

«Անանյանը սահմանը հատել է Ղազախի շրջանի Քերիմլի գյուղի շրջանում եւ ձերբակալվել Ադրբեջանի ԶՈՒ առաջնային գծի զորամասերից մեկի զինծառայողների կողմից»,-ասված է հաղորդագրությունում: Որպես բացատրություն բերվում է դժգոհությունը Հայաստանում սոցիալական իր վիճակից:

«Հայաստանի ձերբակալված քաղաքացին ներկայումս գտնվում է բժիշկների հսկողության տակ, նրա հետ վարվում են կանոնների համաձայն, որոնք սահմանված են միջազգային իրավունքով»,-ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում:

Հայկական կողմը ստուգում է տեղեկատվության հավաստիությունը, պարզում ձերբակալվածի ինքնությունը:

Սակայն, ադրբեջանական լրատվամիջոցների եւ ՊՆ-ի հաղորդագրություններում անհամաձայնություններն ակնհայտ են: Սկզբում լրատվամիջոցները ձերբակալվածին ներկայացրին որպես «դիվերսանտ», հետո նա «վերածվեց» դժգոհ քաղաքացու: Սկզբում ասվում էր, որ ՀՀ քաղաքացին մտել է գյուղ, այնտեղ մնացել 20 րոպե, որից հետո միայն ձերբակալվել զինվորականների կողմից: Իսկ հիմա պաշտոնական տեղեկատվության մեջ ազվում է, որ նրան հենց սկզբից ձերբակալել են զինվորականները:

Բացի այդ, եթե Անանյանը մեկ շաբաթ է գերության մեջ է գտնվում, իսկ ադրբեջանական պետական մարմինները լռել են, հետեւաբար Ադրբեջանի իշխանությունները ձգտում էին թաքցնել գերության փաստը: Անցյալում հայտնի են դեպքեր, երբ Ադրբեջանը երկար ժամանակ հերքում էր իր տարածքում հայ գերու գտնվելու փաստը, համապատասխանաբար, գերու մոտ չթողնելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին: Օգոստոսի 7-ին Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանն անմիջապես «դիվերսանտ» հայտարարվեց: Օգոստոսի 8-ին ադրբեջանական կողմը հայտարարեց գերու մահվան մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ