News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հնագետները, որոնք սովոր են մետաղադրամ կամ թանկարժեք քարեր հայտնաբերել, պեղումների ընթացքում 2000 տարվա հնության փայտե զուգարանակոնքի նստարան են գտել: Չնայած այն պակաս գլամուր է, քան հետազոտողների նախորդ գտածոները, դրա հայտնաբերումը հիացրել է գիտնականներին, քանի որ նմանատիպ միակ լավ պահպանված իրն է:

Զուգարանակոնքի նստարանը հայտնաբերվել է Նորթամբերլենդ կոմսությունում՝ «Ադրիանոսի պատերի» տարածքում. պաշտպանական կառույց, որը հռոմեացիները կառուցել են Ադրիանոս կայսեր հրամանով, ժամանակակից շոտլանադացիների նախնիներ պիկտերի հարձակումների մասին նախազգուշացումների համար եւ, ամենայն հավանականությամբ, օգտագործվել են սահմանին հաստատված զինվորականների կողմից, որոնց խնդիրը բարբարոսներին սարսափի մեջ պահելն էր:

Ըստ «FederalPost»-ի, պեղումների ղեկավար դոկտոր Էնդրյու Բիրլին ասել է, որ  նախկինում այդ տարածքում ինքը ոսկի, արծաթ կամ իրեր է հայտնաբերել, որոնք ցուցադրել են հռոմեական բանակի ռազմական ուժը, ինչպես նաեւ բավական ինքնատիպ գտածոներ, ինչպիսիք են նամակները, կոշիկները եւ մանկական մաշիկները:

«Մեր ձեռքերում երբեք նման լավ պահպանված փայտե նստարան չի հայտնվել: Երբ սկսեցինք պեղումները, հասկացանք, որ գտել ենք: Այս իրը պատրաստված է փայտի կտորից եւ բավական հարմարավետ տեսք ունի»,- պատմել է պեղումների ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ