News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երգչուհի, Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ամուսնու հետ Կուպալյան մասնավոր վարժարան ուղեկցեց իր որդուն՝ 6-ամյա Գագիկին:

Երգչուհի պատգամավորը նշեց, որ աշխատանքը որքան էլ ծանրաբեռնի իրեն, չի կարող զավակների ուշադրության հաշվին լինել:

Այսօր էլ Շուշան Պետրոսյանը որդու համադասարանցիների ծնողներից միակն էր, որը դպրոցական առաջին օրը  որդու պայուսակում դրել էր կազմած ու գծած տետրեր:

Երգչուհին հիշեց նաեւ իր սեպտեմբերի 1-ը, նա սիրում էր դպրոց գնալ մայրիկի հետ: Փոքրիկ Գագիկը մորից բաժանվեց առանց հուզմունքի, ծաղիկները նվիրեց առաջին ուսուցչուհուն, իսկ դասի ավարտին խնդրեց ուսուցչուհուն թույլ տալ այբբենարանը տուն տանել, որպեսզի ուսումնասիրի: Երգչուհին հպարտությամբ նշեց, որ 6-ամյա Գագիկն արդեն գիտի հայերեն եւ անգլերեն բոլոր տառերը:

Շուշան Պետրոսյանը բոլորին շնորհավորեց Գիտելիքի օրվա կապակցությամբ:

«Ես մաղթում եմ, որ այսօր բոլոր առաջին դասարանցիները վաղը դառնան հրաշալի քաղաքացիներ մեր երկրի համար, սովորեն լավ եւ շատ սիրեն հայոց լեզուն, եւ միշտ ծառայեն հայոց լեզվին, Հայաստանին, հային եւ լինեն այս երկրի արժանավոր քաղաքացիներ»,- NEWS.am-ի զրույցում իր բարեմաղթանքն ասաց պատագամավորը:

Տպել
Ամենաշատ