News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իշխանությունը չի տառապում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու խնդրով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք երկրորդ նախագահի վերջին հայտարարությունը կարելի է դիտարկել որպես վերադարձի հավակնություն։

«Ճիշտ հասցերատեր չեք ընտրել: Նրա վերադառնալու կամ չվերադառնալու խնդրով մենք ոչ տառապում ենք, ոչ էլ քննարկում, դա իր իրավունքն է՝ կուզի կվերադառնա, չուզի չի վերադառնա: Այդ հարցը պետք է ուղղեք իր շրջապատին եւ իր գրասենյակին»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Ազգային ժողովի փոխնախագահը չցանկացավ մեկնաբանել նաեւ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, որ ինքը տնտեսության զարգացման նախադրյալներ չի տեսնում. «Ես հարկ չեմ համարում մեկնաբանել, որովհետեւ նորություն չէ , որ երկրորդ նախագահը պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով եւ հարցազրույցներով: Ես որեէ նոր բան այնտեղ չեմ տեսել, դրա համար մեկնաբանության կարիք չեմ տեսնում»:

Շարմազանովի խոսքով, իրենց չի անհանգստացնում նաեւ ոչ իշխանական քառյակի թեժ աշնան խոստումները։

«Իշխանությունը շատ բնական է ընդունում քաղաքական պայքարը, երբեմն նաեւ՝ թեժ պայքարը, բայց օրենքի սահմաններում: Ես 2000-ականներից  արդեն շուրջ 10 տարի զբաղվում եմ քաղաքականությամբ, եւ չեմ հիշում մի աշուն, երբ սեպտեմբերի նախօրեին քաղաքական ուժերը՝ նամանավանդ ընդդիմադիր ուժերը, չէին հայտարարում թեժ աշնան մասին: Որեւէ անհանգստություն չունենք, որովհետեւ ավելի լուրջ խնդիրներ ունենք լուծելու»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ