News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Մասիս քաղաքում 245 աշակերտի համար նախատեսված կրթօջախ է կառուցվել: Թիվ 5 ավագ դպրոցի կառուցման համար Հայաստանի պետբյուջեից 460 մլն դրամ է հատկացվել:

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ուսումնական տարվա մեկնարկի առիթով Մասիսի նորակառույց դպրոց է այցելել քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ պաշտոնատար այլ անձանց հետ: Այս մասին տեղեկանում ենք քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունից:

Բարձրաստիճան պաշտոնյաները եղել են նաեւ մայրաքաղաքի Վարդաշենի դպրոցում: Այս կրթօջախի հիմնանորոգման համար էլ պետական բյուջեից հատկացվել է 760 մլն դրամ:

Ուսումնական երկու հաստատությունները համալրվել են նաեւ նոր գույքով, ուսումնական պարագաներով եւ աշակերտների համար անհրաժեշտ այլ միջոցներով:

Տպել
Ամենաշատ