News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Լեռնապար համայնքում նոր ուսումնական տարին աշակերտները դիմավորել են նորակառույց դպրոցում, իսկ Նիգավանի դպրոցը դռներն է բացել վերանորոգումից հետո: Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, այցելել է այս համայնքներ: Այս մասին տեղեկանում ենք Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Փոխվարչապետը ներկա է գտնվել Լեռնապարի դպրոցի բացման արարողությանը, Գիտելիքի օրվա եւ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորել է մանկավարժներին ու դպրոցի սաներին՝ վստահություն հայտնելով, որ նոր պայմանները կնպաստեն ուսումնական գործընթացի արդյունավետության եւ աշակերտների առաջադիմության բարձրացմանը:

«Մարզերում դպրոցների շենքային պայմանների բարելավման խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է: Մենք շարունակելու ենք կրթական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը եւ կարեւորում ենք, որ մարզերի դպրոցներում նույնպես աշակերտների համար լավագույն պայմանները ստեղծվեն»,- հավաստել է Արմեն Գեւորգյանը:

Լեռնապարի միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցման համար պետբյուջեից շուրջ 392 մլն դրամ է հատկացվել: Կրթօջախը նախատեսված է 180 աշակերտի համար:

Իսկ Նիգավանում փոխվարչապետը մասնակցել է վերանորոգված նախակրթարանի բացմանը: Նախակրթարանի եւ դպրոցի շենքերի վերանորոգումն իրականացվել է պետության եւ «Փրկեք երեխաներ» բարեգործական կազմակերպության միջոցներով: Մարզերի առաջնահերթ խնդիրների հրատապ ծրագրերով շուրջ 42 մլն դրամ է հատկացվել դպրոցի ուսումնական մասնաշենքի հիմնանորոգման նպատակով, իսկ «Փրկեք երեխաներ» կազմակերպությունը նախակրթարանի, մարզադահլիճի վերանորոգման, սանհանգույցների կառուցման համար հատկացրել է 43 մլն դրամ:

Փոխվարչապետն այստեղ հանդիպել է նաեւ բնակիչների հետ: Երկու համայնքներում էլ խնդիրները նման են. բարձրացվել են մայրուղուց համայնքներ տանող ճանապարհի բարեկարգման, խմելու ջրի մատակարարման, հողօգտագործման հետ կապված հարցեր: Արմեն Գեւորգյանը հավաստել է, որ բոլոր այդ խնդիրները կքննարկվեն համապատասխան ոլորտների պատասխանատուների հետ:

Նիգավանում բնակիչները բարձրացրել են նաեւ համայնքի վարչական տարածքում գտնվող Ապարանի աղբավայրի տեղափոխման հարցը: Արմեն Գեւորգյանը մարզպետին հանձնարարել է Քաղաքաշինության նախարարության եւ Ապարանի քաղաքապետարանի պատասխանատուների մասնակցությամբ ուսումնասիրել խնդիրը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ