News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նիգերիայի հյուսիս-արեւելքում բախումներ են բռնկվել «Բոկո Հարամ» արմատական խմբավորման գրոհայինների եւ կառավարական բանակի ուժերի միջեւ: Այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Երկրի ուժային կառույցների աղբյուրների համաձայն՝ «ծայրահեղականների բազմաթիվ ջոկատներ հարձակվել են զինված ուժերի դիրքերի վրա Բամա բնակավայրում»: Զինծառայողները պատասխան կրակ են բացել: «Ակնհայտ է, որ «Բոկո Հարամ»-ի գրոհայինները հարձակվել են Բամայի վրա ծավալուն հարձակումից առաջ, որի նպատակը նոր տարածքների գրավումն է»,- նշել են Նիգերիայի անվտանգության մարմինների ներկայացուցիչները:

Խաղաղ բնակիչները զանգվածաբար լքում են քաղաքը եւ ուղեւորվում Մայդուգուրի՝ Բորնո նահանգի վարչական խոշոր կենտրոն:

Նշենք, որ վերջին 5 տարվա ընթացքում Նիգերիայում «Բոկո Հարամ»-ի ահաբեկչական գործողությունների զոհ է դարձել ավելի քան 10 հազար մարդ: Մայրաքաղաք Աբուջայում սեպտեմբերի 3-ին սպասվում է միջազգային նախարարական հանդիպում, որը նվիրված կլինի «Բոկո Հարամ»-ի ծայրահեղականների դեմ պայքարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ