News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանին մոտ մեկ ամիս առաջ փոխանցել են վարչապետի պահանջը՝ դիմում գրել, ազատվել, եւ նա որոշակի ջանքերից հետո, երբ համոզվել է, որ միջնորդություններն անօգուտ են, օգոստոսի 4-ին հրաժարականի դիմում է գրել: Տիկին Ղազարյանն այս պաշտոնին է անհիշելի ժամանակներից, եւ նրանից հսկայական դժգոհություններ էին կուտակվել, այնպես որ, համակարգում ողջունում են այս փոփոխությունը:
 Ավելին՝ սպասում են, որ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանն էլ կհետեւի նրան: Մանավանդ վերջինիս վաղեմի հովանավորը՝ Վազգեն Մանուկյանը, շատ վատ հարաբերություններ ունի վարչապետի հետ եւ նրա համար բարեխոսել չի կարողանա: Հետաքրքիր է նաեւ այն, որ Լ. Ղազարյանի փոխարեն դեռ ոչ ոք նշանակված չէ: Իսկ այդ նշանակումից պարզ կդառնա սույն կադրային փոփոխության ողջ իմաստը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ