News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչներին համեմատել է Ադոլֆ Հիտլերի ժամանակների գերմանացի նացիստների հետ: Այդ մասին նա հայտարարել է Cubadebate.cu կայքի իր սյունյակում, հայտնում է gazeta.ru-ն: 

«Գաղափարի հաղթանակը կամ աղետի հաղթանակը» վերնագրով նոր հոդվածում նա քննադատել է ԱՄՆ եւ եվրոպական երկրների գործողությունները:
«Աշխարհը վերջին տարիներին ազատ շունչ չի քաշել ԵՄ գործողությունների պատճառով, որոնք կառավարում է ԱՄՆ-ն: Նրանք որոշել են հաշվեհարդար տեսնել երկու մեծ ազգերի հետ (Չինաստան եւ Ռուսաստան), որոնք, ոգեշնչվելով Մարքսի գաղափարներով,  հերոսություն են կատարել եւ վերջ տվել Եվրոպայի եւ ԱՄՆ-ի կողմից աշխարհին պարտադրված գաղութային եւ կայսերական աշխարհակարգին», — հայտարարել է Կաստրոն:

Ըստ նրա` առջիկայում դոլարը եւ եվրոն կախված կլինեն յուանից եւ ռուբլուց:

«Ես Արեւմուտքին մեղադրում եմ ցինիկության մեջ եւ ասում, որ այդ գիծը իմպերիալիստական քաղաքականության խորհրդանիշն է», — ընդգծել է Կուբայի նախկին առաջնորդը:
Դիմելով ՆԱՏՕ-ին` Կաստրոն հայտարարել է, որ դաշինքի ներկայացուցիչները իրեն հիշեցնում են նացիստական Գերմանիայի ստորաբաժանումները:
«Ագահության վրա հիմնված Ադոլֆ Հիտլերի կայսրությունը անփառունակ էջ դարձավ պատմության մեջ, նույնը ներկայումս ՆԱՏՕ-ի կողմից բուրժուական եւ ագրեսիվ կառավարությունների քաջալերումն է, որը նրանց ծաղրի առարկա է դարձնում ողջ աշխարհի աչքում», — ընդգծել է 88-ամյա Կաստրոն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Ամենաշատ