News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

230 մարդուց բաղկացած օրթոդոքսալ հրեաների մի խումբ արտաքսվել է Գվատեմալայի Սան Խուան դե Լագունա բնակավայրից` տեղի հնդկացիների հետ հակասության պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով El Universal մեքսիկական թերթը:

Ըստ իշխանությունների` հրեաներն այնտեղ ապրում էին 2008 թ.-ից,  Գվատեմալա էին ժամանել ԱՄՆ-ից, Իսրայելից, Մեծ Բրիտանիայից եւ Ռուսաստանից: Կոնֆլիկտի պատճառ են դարձել թսութուհիլ ցեղի ներկայացուցիչների հետ տարաձայնությունները, որոնք «հյուրերին» մեղադրել են իրենց համոզմունքները տարածելու մեջ:

Իրենց հերթին օրթոդոքսալ հրեաները հայտարարում են, որ իրենց մշտապես սպառնացել են հաշվեհարդարով, ինչպես նաեւ խոստացել են անջատել խմելու ջրի մատակարարումը:  Հրեական համայնքի անդամները որոշել են լքել ավանը: Նրանց առաջնորդ Միսայել Սանտոսը պարզաբանել է, որ  իրենք խաղաղ մարդիկ եւ հեռանում են` ավելի լուրջ միջադեպերից խուսափելու համար:

Իրավիճակին արդեն ծանոթացել է Գվատեմալայի ժողովրդի պաշտպան Խորխե դը Լեոնը: Ըստ Telesur հեռուստաալիքի` նա դատապարտել է հրեաների արտաքսումը Սան Խուան դը  Լագունայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ