News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հերքում է իր հրաժարականի մասին լուրերը: «Ես աշխատում եմ իմ լիազորությունների ողջ ծավալով, ոգեւորվածությամբ եւ ռեժիմով»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մարզպետը:

Իսկ թե ինչու նա երեկ աշխատանքի չի ներկայացել, Էդգար Ղազարյանը պարզաբանեց, որ երեկ եղել է Վայոց Ձորի մարզի 6 դպրոցներում, շնորհավորել է դպրոցականներին, ուսուցիչներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ եւ այդ մասին կտրվի պաշտոնական հաղորդագրություն: Նա առաջարկեց իր մասին տարածված տեղեկությունների վերաբերյալ մանրամասներ ճշտել նյութի հեղինակներից:

Նշենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր. ««Վերջին տարիների ամենասուր բախումներից մեկը Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ էր: ՀՀԿ-ի քարոզարշավի ժամանակ մարզպետն ասել էր. «Եթե ձայն տվեցիք ԲՀԿ-ին՝ ձեզ մի հատ զիբիլի ավտո է տալու...», ինչին ի պատասխան, ԲՀԿ առաջնորդը հայտարարել էր. «Որոշ մարզպետներ, գյուղապետեր, որոնք լիարժեքորեն չեն համապատասխանում իրենց պաշտոնին... այդ դասին դասվում է նաեւ ձեր նոր նշանակված մարզպետը, որն այս 4 ամսվա ընթացքում ոնց որ եղել է ջերմուկ վաճառող, մինչեւ հիմա վաճառողի մակարդակից չի էլ փոխվել: Այս 4 ամիսների ընթացքում արդեն ժողովուրդն իր գնահատականը տվել է, որին ասում են՝ «ծիրանի ցոգոլ»: Թե երբ պիտի հասնի՝ ես չգիտեմ»:

Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու օրվանից լուրեր էին շրջում, որ Ղազարյանը հրաժեշտ է տալու պաշտոնին: Եվ ահա, մի քանի օր առաջ նա Վայոց Ձորի մարզպետին հանձնարարել է «դիմում գրել»: Երբ վերջինս զարմանք է հայտնել, նրան պարզապես հիշեցրել են 2012-ի փոխհրաձգությունը խնամի Ծառուկյանի հետ: Մարզպետը, ենթադրելով, որ վարչապետն անձնական նախաձեռնություն է դրսեւորել, դիմել է Սերժ Սարգսյանին: Վերջինս լսել է նրան եւ ասել՝ դիմումը գրիր, մի բան կմտածեմ քեզ համար: Մեր տեղեկություններով, առաջիկա հինգշաբթի օրը կառավարության նիստում հաստատվելու է մարզպետի հրաժարականը: Երեկ նա արդեն աշխատանքի չէր գնացել: Սակայն արտաքին գործերի նախարարությունում այժմ զբաղված են Էդգար Ղազարյանի համար մի «հարմար» եվրոպական երկիր փնտրելով, որ դեսպան ուղարկեն: Մենք տեղեկացանք, որ ԱԳՆ-ում սա դժգոհության տեղիք է տվել՝ նորից քաղաքական անձ են նշանակում, իսկ պրոֆեսիոնալ դիվանագետներն ամբողջ կյանքում սպասում են նշանակման»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ