News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կիեւի իշխանությունները ռազմական պարտություն են կրել Ուկրաինայի արեւելքում, հաղորդում է գերմանական Spiegel ամսագիրը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի բարձրաստիճան գեներալի կարծիքը:

«Ռազմական առումով Կիեւը պարտվել է հակամարտությունը»,-ասել է ՆԱՏՕ-ի անանուն բարձրաստիճան զինվորականը:

Պարբերականի տվյալներով՝ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ստիպված է եղել նոր գնահատական տալ ռազմական իրավիճակին Ուկրաինայի արեւելքում: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին մնում է բանակցել այն բանի շուրջ, որ «իր մարդկանց դուրս բերի ռուսների ճիրաններից», նշում է Դաշինքի ներկայացուցիչը:

Փաստացի Կիեւը կորցրել է վերահսկողությունը իր արեւելյան տարածքներում, պնդում են նյութի հեղինակները:

Spiegel-ը նաեւ նշում է, որ ներկա պահին ՆԱՏՕ-ն հատուկ ուշադրություն է դարձնում խոշոր արդյունաբերական կենտրոն եւ նավահանգիստ Մարիուպոլի շրջանում ընթացող ռազմական գործողություններին, որին մոտեցել են ռուսամետ ակտիվիստները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ