Մեքսիկայում իրավապահ մարմինները գրոհով վերցրել են Վերակրուս նահանգի «Լոս Սետաս» թմրակարտելի մարզական ճամբարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղի լրատվամիջացներին:
Փոխհրաձգության արդյունքում սպանվել են ենթադրյալ երեք հանցագործներ, ովքեր դիմադրություն են ցույց տվել: Եվս 33 մարդ, ովքեր ճամբարում մարզումներ էին իրականացնում, կալանավորվել են:
Զինվորականների եւ ոստիկանների շարքերում կորուստներ չկան:
«Լոս Սետասը», որը ձեւավորվել էր բանակային էլիտար ստորաբաժանումների նախկին աշխատակիցներից, Մեքսիկայի քրեական աշխարհի հայտնի առաջատարներից է: Կարտելը Մեխիկո դաշնային շրջանում վերահսկում է երկրի 31 նահանգներից 21-ը: