News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 1-ի երեկոյան  Deutsche Bahn երկաթուղային կոնցեռնի մեքենավարների կողմից անցկացված գործադուլը խախտել է տասնյակ հազարավոր ուղեւորների ծրագրերը: Reuters տեղեկատվական գործակալությունը, վկայակոչելով GDL արհմիության մեքենավարներին, հաղորդում է, որ այս ակցիան հատկապես մեծամաշտաբ է եղել Բեռլինում, Համբուրգում, Հանովերում, Մայնի Ֆրանկֆուրտում, Մյունխենում, եւ Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա դաշնային հողում:

Համբուրգի եւ Հանովերի կենտրոնական երկաթուղային կայարանները մի քանի ժամվա ընթացքում ամբողջապես չեն գործել: Ընդհանուր առմամբ, իրենց աշխատանքները դադարեցրել են բեռնատար եւ ուղեւորատար գնացքների 90%-ը:

Արհմիությունները պահանջում են աշխատավարձի 5 տոկոսանոց բարձրացում, աշխատանքային շաբաթի կրճատում ՝ 39 ժամից միչեւ 37 ժամ, ինչպես նաեւ աշխատանքի ժամանակացույցի բարելավում, ընդ որում՝ ոչ միայն մեքենավարների, այլ նաեւ ուղեկցորդների համար, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ