News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսական զորքերն Ուկրաինայի տարածքում լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել դեռեւս օգոստոսի 24-ից, հայտնել է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն:

Կիեւը Մոսկվային մեղադրում է ռազմական ներխուժման եւ Ուկրաինայի արեւելքում մղվող մարտերին ռուսական զորքերի մասնակցության համար: Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադայի խմբակցությունների հետ խորհրդակցությունից հետո երկուշաբթի որոշել է երկրում ռազմական դրություն չհայտարարել:

«Փաստացի այս ամբողջ խնդիրը ծագեց նաեւ նրա համար, որ ռուսական բանակի մուտքից հետո ժամանակին քայլեր չձեռնարկվեցին: Իսկ այն մտել էր ոչ թե օգոստոսի 27-ին, այլ 24-ին: Դա ուղիղ ագրեսիա էր: Եկան մինչեւ ատամները զինված օդադեսանտային դիվիզիաներ եւ հարձակվեցին մեր տղերքի վրա, որոնք այնտեղ են արդեն ամիսներով՝ հոգնած, վերջացող զինամթերքով»,- հայտարարել է  Անտոն Գերաշչենկոն ուկրաինական «5-րդ ալիքի» հետ զրույցում:

Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելեթեյը Facebook-ում գրել էր, որ ռուսաստանցի զինվորականները հակամարտությանը մասնակցում են «դիվիզիաներով ու գնդերով, եւ որ Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի դեմ կիրառել մարտավարական միջուկային զենք:

ՌԴ ԱԳՆ-ն քննադատել էր Գելեթեյի խոսքերը՝ դրանք համարելով ոչ ադեկվատ:

Սեպտեմբերի 1-ի երեկոյան  Պորոշենկոն Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի ընդլայնված նիստ էր անցկացրել Ուկրաինայի արեւելքի իրավիճակը քննարկելու համար, սակայն կայացված  որոշումների մասին ոչինչ չի հաղորդվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ