News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«ԴիջիԹեք 2014» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին, որն այս տարի անցկացվելու է հոկտեմբերի 3-5-ը, մի ամբողջ հարթակ նվիրված կլինի ռոբոտաշինությանը, նաեւ կանցկացվի առօրյա խնդիրներ լուծող ռոբոտների փառատոն։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ցուցահանդեսի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մամուլի ծառայությունից, այս մասին հայտնել է միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ նշելով, որ հոբելյանական՝ 10-րդ «ԴիջիԹեք»-ին ակնկալվում է 30 հազար այցելու։ «Մեզ աստիճանաբար հաջողվում է «ԴիջիԹեքը» դարձնել ինֆորմացիոն տեխնոլոգիաների հայ հանրության հավաքատեղի։ Այսօր արդեն շատ սփյուռքահայեր աշխատում են հոկտեմբերին գալ Հայաստան, որպեսզի մասնակցեն «ԴիջիԹեք»-ին»,- նշել է միության գործադիր տնօրենը՝ նկատելով, որ տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ հետաքրքրություն աճ կա ոչ միայն ոլորտի ներկայացուցիչների, այլեւ այլ բնագավառների մասնագետների մոտ, ովքեր ուզում են փոխել իրենց կյանքը, բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը։

«Կարծում եմ՝ այս տարի ԴիջիԹեքը մեծ դեր կունենա մարդկանց մտայնության փոփոխության վրա՝ հատկապես երեխաների պրոֆեսիոնալ կողմնորոշման առումով։ Կցուցադրվեն մի շարք նախաձեռնություններ, որոնք շուտով կսկսենք կիրառել դպրոցներում»,- ասել է Վարդանյանը։

Ըստ նրա՝ ԻՏՁՄ-ն ծրագրել է մինչեւ 2018 թվականը Հայաստանի բոլոր դպրոցներում տեղադրել ինժեներական լաբորատորիաներ, որոնց բովանդակությունը կցուցադրվի «ԴիջիԹեք»-ում։

«Ցանկանում ենք, որ ծնողները տեսնեն, թե ինչպիսի լայն հնարավորություններ կստանան իրենց երեխաները, եթե ընտրեն ինժեներական կրթության ճանապարհը»,- նկատել է Վարդանյանը։

Տեղեկացնենք, որ «Երեւան Էքսպո» կենտրոնում կայանալիք ցուցահանդեի առաջին հարկում կներկայացվեն ինժեներական լուծումները, երկրորդ հարկում՝ ծրագրային լուծումները, հեռահաղորդակցության ոլորտը, սիստեմային ինտեգրացիան, իսկ երրորդ հարկը նվիրված կլինի կրթական ոլորտին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ