News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը չի մեկնաբանում ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանի պաշտոնանկության պատճառները: Նախարարության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Լալա Ղազարյանը աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն, իսկ դիմումում որեւէ պատճառաբանություն չեն նշում:  Լրատվամիջոցներում տարածված պատճառաբանությունը եւս չեն մեկնաբանում:  Իսկ Լալա Ղազարյանի տեղը թափուր է մինչեւ օրենքով սահմանված կարգով մրցույթի հայտարարումը եւ անցկացումը: Ի դեպ, փորձեցինք կապ հաստատել վարչության նախկին պետի հետ, սակայն նրա հեռախոսը  անջատված էր:

Ինչ վերաբերում է մյուս հավանական պաշտոնանկությանը՝  ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանն, ապա նախարարությունից հայտնեցին, որ նա շարունակում է աշխատել:

Նշենք, որ «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանին մոտ մեկ ամիս առաջ փոխանցել են վարչապետի պահանջը՝ դիմում գրել, ազատվել, եւ նա որոշակի ջանքերից հետո, երբ համոզվել է, որ միջնորդություններն անօգուտ են, օգոստոսի 4-ին հրաժարականի դիմում է գրել: Տիկին Ղազարյանն այս պաշտոնին է անհիշելի ժամանակներից, եւ նրանից հսկայական դժգոհություններ էին կուտակվել, այնպես որ, համակարգում ողջունում են այս փոփոխությունը: Ավելին՝ սպասում են, որ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանն էլ կհետեւի նրան: Մանավանդ վերջինիս վաղեմի հովանավորը՝ Վազգեն Մանուկյանը, շատ վատ հարաբերություններ ունի վարչապետի հետ եւ նրա համար բարեխոսել չի կարողանա: Հետաքրքիր է նաեւ այն, որ Լ. Ղազարյանի փոխարեն դեռ ոչ ոք նշանակված չէ: Իսկ այդ նշանակումից պարզ կդառնա սույն կադրային փոփոխության ողջ իմաստը»,–գրել էր «Հրապարակը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ