News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 4-ից մեկնարկած «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` սեպտեմբերի 2-ի դրությամբ հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 78 տոննա 978 կգ վայրի աճած եւ աճեցված կանեփի եւ 146.6 կգ կակաչի կանաչ զանգված:

Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` հայտնաբերվել է հանցագործության 95 դեպք, որից 72-ը` վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը:

Արդյունքում` ապօրինի շրջանառությունից առգրավվել է 12 կգ 430 գրամ մարիխուանա, 1247 մլ դեզոմորֆին, 464 սուբուտեքս թմրահաբ, 101 հոգեմետ դեղահաբ, մորֆինի 4 թմրահաբ, 1.2 գրամ մեթադոն եւ 1.1 գրամ հերոին թմրամիջոց:

Հարուցվել է 36 քրեական գործ` 46 դրվագով:

Բացահայտվել են ձկնգողության /Եղեգնաձորի ՈԲ/, խարդախության /Տարոնի ՈԲ/ եւ 8 բնակարանային գողության /Տարոնի ՈԲ, Արթիկի ՈԲ, Արարատի ՈԲ, Նաիրի ՈԲ, Հրազդանի ՈԲ, Մասիսի ՈԲ-3 հատ/ դեպքեր:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք /2 ՏՈԶ, 1 ողորկափող որսորդական հրացան, տարբեր տրամաչափի 221 փամփուշտ, 200 գրամ տրոտիլ/:

Ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել է տարբեր տրամաչափի 4 փամփուշտ /Տավուշի ՈԲ/, 1 հրացան, 155 փամփուշտ /Արագածի, Ապարանի ՈԲ/, 37 փամփուշտ, 2 նռնակ, նռնակի 4 պայթուցիչ /Մասիսիս ՈԲ/, ինքնաձիգի 3 պահունակ, նռնակի 1 պայթուցիչ, հակատանկային 1 նռնակ /Գորիսի ՈԲ/, 1 կռփազենք /Մարտունու ՈԲ/, 1 սառը զենք, 19 փամփուշտ, 1 գազային ատրճանակ /Տարոնի ՈԲ/, 26 փամփուշտ /Թումանյանի ՈԲ/:

Տնամերձ 269 հողամասերից հայտնաբերվել եւ առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 713,7 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս եւ 600 գրամ կակաչի գլխիկներ:

Հարուցվել է 126 քրեական գործ, 6 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության:

Հայտնաբերվել է 19 հետախուզվող:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ