Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երեւանի Իսակովի պողոտայի եւ Աթենքի փողոցի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 53-ամյա Արամայիս Թ.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանացի դրամապանակ` գումարով, բանկային քարտով եւ անձնական իրերով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամայիս Թ.-ն օգոստոսի 31-ին թիվ 74 երթուղային միկրոավտոբուսում դրամապանակը գողացել է 43-ամյա Նաիրա Ա.-ի պայուսակից:
Կատարվում է հետաքննություն: