News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը տեղյակ չէ՝ «Վերնիսաժում» մայիսի 17-ին իր փեսայի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի եւ հնչած կրակոցների գործով տեսագրությունը կցված է նախաքննական նյութերին, թե ոչ: NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ այդ մասին ոչ մեկի հետ չի խոսել

«Հայաստանում չէի, նոր եմ վերադարձել, տեղեկություններ չունեմ, կհետաքրքրվեմ, կիմանամ, բայց ինչքան ես գիտեմ, հավաքել, տարել են: Բայց թե կորել ա, չի կորել, ես չեմ իմանում, թող նախաքննական մարմինը դա պարզի»,- ասաց նա:

Կարո Կարապետյանի պնդմամբ՝ Հայաստանում չլինելու պատճառով քրեական գործի ընթացքին ծանոթ չէ, բայց բնականաբար, շուտով կտեղեկացվի:

Նշենք, որ տեսագրության չլինելու մասին առաջին անգամ խոսել էր պատգամավորի փեսայի՝ Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը, որը նշել էր, որ իր տեղեկություններով՝ տեսագրությունը կցված չէ նյութերին: «Իհարկե, շատ կցանկանայի, որ այդ տեսանյութը լիներ, շատ հարցերի վրա լույս կսփռեր»,- ասել էր նա:

Ի դեպ, մայիսի 17-ին դեպքի վայրում աշխատող քննիչները NEWS.am-ի թղթակցին հայտնել էին, որ այդ տարածքում տեսախցիկներ են եղել, որոնք բոլորը տեղափոխվել են ոստիկանություն: Ոստիկանությունից էլ տեսանյութի մասին չեն հայտնում, քանի որ գործը նախաքննական փուլում է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում,  «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Նույն մեղադրանքով հուլիսին կալանավորվել է նաեւ Վալերի Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ