News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության օմբուդսմեն Էլլա Պամֆիլովան համապատասխան գրություններով դիմել է պատկան մարմիններին, որ նրանք ուշադրություն դարձնեն Մոսկվայում կալանավորված ռուսաստանաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանի առողջական խնդիրներ վրա եւ անհրաժեշտության դեպքում տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան խորհրդական Երանուհի Թումանյանցը:

«Լեւոն Հայրապետյանի հարցով մենք մշտապես հեռախոսակապի մեջ ենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ, նրանք այժմ ուսումնասիրում են գործը, որից հետո ՌԴ օմբուդսմենը հնարավոր է դիմի պատկան մարմիններին: Շեշտադրումը հիմնականում առողջական խնդիրների վրա է, քանի որ մենք էլ ենք հենց դա առաջնային համարում: ՌԴ օրենքով Լեւոն Հայրապետյանին նման հիվանդությունների դեպքում չպետք է պահել կալանավայրում, այդ իսկ պատճառով մեր գործընկերը դիմել է պատկան մարմիններին»,- ասաց նա:

Նշենք, որ օգոստոսի 7-ին «Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ակցիա էր կազմակերպել ՄԻՊ գրասենյակի, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան եւ Հայաստանի ԱԳՆ-ի առջեւ՝ պահանջելով արձագանքել հայ բարերարի կալանավորմանն ու քայլեր ձեռնարկել՝ նրան օգնելու համար:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Սեպտեմբերի 1-ի երեկոյան Լեւոն Հայրապետյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստուգում են գործարարի մահվան մեջ թույնի առկայությունը
Փաստաբանները հույս ունեն, որ քննությունը կպարզի պարոն Հայրապետյանի թունավորման հանգամանքները, ինչի մասին մահվան նախօրեին հայտնել էր եղբորը…
Լեւոն Հայրապետյանին կհուղարկավորեն Մոսկվայի հայկական գերեզմանատանը
Հայ գործարար եւ բարեգործ Լեւոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ին Մոսկվայի Հայկական եկեղեցում…
Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով լիազոր․ Փրկվել է Լեւոն Հայրապետյանի կյանքը
Նա ուներ շաքարախտ ու վերջերս վիրահատության էր ենթարկվել․․․
Հայրապետյանին տեղափոխել են այլ կալանավայր. իրավապաշտպանն ահազանգում է սարսափելի պայմանների մասին
Սարսափելի պայմաններում նստած է ինքը Մորդովիայում...
ՀՀ օմբուդսմենը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լեւոն Հայրապետյանի հարցը. խոսնակ
Օրեր առաջ՝ հուլիսի 4-ին, Վերին Լարս անցակետում առաջացած խնդրով ռուսաստանյան իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ եւս…
Լեւոն Հայրապետյանի համար շարունակական ցույցեր եւ նստացույցեր են լինելու. իրավապաշտպան
Պետական պատվեր է...
Ամենաշատ