News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վրաստանը Հայաստանի եվրասիական ինտեգրման նկատմամբ առողջ պրագմատիզմ է ցուցաբերել: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողներին հայտարարեց Ազգային ժողովի պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Ի պատասխան Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության դեպքում Վրաստանի եւ Իրանի հետ առեւտրի բարդացման մասին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին, Մինասյանը նկատեց, որ Վրաստանի պատրաստ է փոխզիջման գնալ ապրանքների առաջխաղացման հարցում: «Սա Վրաստանի շահերից բխող առողջ պրագմատիզմ է: Համոզված եմ, որ այն գործընթացները, որոնք վերջին կես տարում ընթանում են Եվրասիական եւ Եվրոպական միությունների (Հայաստանի եւ Վրաստանի տարբեր ինտեգրացիոն ուղղությունները) շփման գոտում, պետք էր ենթադրել մի շարք խնդիրներ, սական արդյունքում հաղթեց առողջ պրագմատիզմը»:

Նշենք որ Ռուսաստանում տպագրվող «Նոյյան Տապան» թերթին տրված հարցազրույցի ժամանակ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ Հայաստանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը կբարդացնի Վրաստանի եւ Իրանի եւ այդ երկրներով այլ երկրների հետ ապրանքաշրջանառությունը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի՝ NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ