News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Յուտա նահանգում կինը կուլ է տվել գողացած մատանին: «ABC» հեռուստաալիքի կայքի տեղեկացմամբ, երկու հոգի ձերբակալվել են մատանու գողության մեղադրանքով: Ոստիկանների խոսքով՝ ռենտգենի լուսանկարը 25-ամյա Քրիստինա Շլեգելի ստամոքսում ցույց է տվել մատանին:

Քննիչները պատմել են, որ 29-ամյա Բրայան Ֆորդը Սոլթ Լեյք Սիթիից շուրջ 70 կմ հեռավորությամբ գտնվող Օրեմ քաղաքի «Zales» խանութում դիտել է մի քանի հազար դոլար արժողությամբ մատանին, հետո մատանին վերցնելով՝ փախել է: Նրան հետեւել է խանութի աշխատակիցը: Գողը նստել է ավտոմեքենան, որում Շլեգելն է եղել:

Որոշ ժամանակ անց ոստիկանները կանգնեցրել են մեքենան ու ձերբակալել 2 կասկածյալներին: Ոստիկանները շփոթվել են, քանի որ չեն կարողացել գտնել մատանին, սակայն ռենտգենի լուսանկարը ցույց է տվել, որ մատանին Շլեգելի ստամոքսում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ