Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` Կիեւ-Երեւան չվերթի ինքնաթիռով կամավոր ՀՀ է ժամանել 38-ամյա Արթուր Հ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. նոյեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի 1-ին կետի եւ 214 հոդվածի /առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը/ 2-րդ մասի մեղադրանքով: