News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նորզելանդական երկու ընտանիք Վելինգթոնից վիճում են սիամական մի կատվի տեր ճանաչվելու իրավունքի համար: Ալեքսանդր ընտանիքում նրան Մինգ են անվանում, իսկ Սմիթ ընտանիքում՝ Կլեո:

Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ 2010 թվականին Մինգն Ալեքսանդր ընտանիքի տնից չորս տարով անհետացել է: 2014թ.ն նա վերադարձել է նույնքան անսպասելի, որքան անհետացել էր:

Առհասարակ Մինգը սիրում էր լավ զբոսնել: 2000 թվականից, երբ Ալեքսանդր ընտանիքը գնել է ցեղական սիամական կատվինց, նրան բազմիցս նկատել են հարեւան տներ մտնելիս: Իսկ 2005թ. նա բավական երկար ժամանակով գնացել է զբոսնելու, իսկ տուն է վերադարձել առանց նիհարելու, բայց՝ առանց վզկապի: Ալեքսանդր ընտանիքը փորձել է փակի տակ պահել նրան, սակայն կատուն դարձյալ գնացել է զբոսանքների ու վերադարձել այն ժամանակ, երբ ցանկացել է: Իսկ մի անգամ անհետացել է չորս տարով:

Երբ 2014թ. Մինգը տուն է վերադարձել, տերերը նրա համար հատուկ վզկապ են գնել: Սակայն դա էլ չի օգնել եւ կատուն կրկին անհետացել է: Ընդ որում, երբ շուտով վերադարձել է, ոտքերի մորթին խնամքով կտրված է եղել: Ակնհայտ է դարձել, որ նա անասնաբույժի մոտ է եղել: Ալեքսանդր ընտանիքում եզրակացրել են, որ կատուն մեկ ուրիշի մոտ է բնակվում, չէ՞ որ չէր կարող մենակ անասնաբույժի մոտ գնալ: Շուտով ընտանիքի բարեկամը պատմել է, որ նման կատու տեսել է Սմիթ ընտանիքում, որն ապրում է հարեւանությամբ:

Շուտով ամեն ինչ պարզվել է: Չորս տարի առաջ Մինգն անհետացել է, քանի որ Սմիթ ընտանիքը, որտեղ նա ապրել է, եւ որը նրան իր կատուն է համարել, կատվին իր հետ այլ քաղաք է տարել: Վերջերս նրանք կատվի հետ վերադարձել են: Սմիթ ընտանիքը պատկերացում անգամ չի ունեցել, որ ընտանի կենդանին, որին Կլեո անունն էին տվել, մեկ ուրիշին էլ է պատկանում: Նրանք կարծել են, թե դա անօթեւան կատու է, որին դեռ 9 տարի առաջ փողոցից տուն են բերել:

Այժմ ընտանիքները որոշում են, թե ինչպես կարող են կիսել կատվին, եւ ամեն մեկը հայտարարում է, թե կատվի համար լավ կլինի հենց իրենց հետ ապրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ