News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Օրեգոն Սիթիում օրերս հետաքրքիր դեպք է տեղի ունեցել՝ 8-ամյա տղայի եւ ամենավտանգավոր ցեղատեսակի շան մասնակցությամբ: Փոքրիկ Ջեսի Քոուլը մյուս երեխաների հետ խաղացել է գետի մոտ, երբ նրանցից մեկը կանգնել է մեղվի փեթակի վրա: Բոլորն անմիջապես փախչել են, իսկ Ջեսին հապաղել է: Նրան առնվազն 24 անգամ խայթել են:

Բարեբախտաբար, այդ պահին սկսել է գործել ամերիկյան պիտբուլը՝ Աիդ անունով: Նա տեսել է խոտի վրա պառկած երեխային ու տուն տարել նրան: «Աիդը տեսավ, թե ինչ է կատարվել, եւ ինձ դուրս բերեց այնտեղից: Նա ինձ մորս մոտ տարավ»,- տղայի խոսքերն է մեջբերում «The Huffington Post»-ը:

«The New York Daily News»-ը հավելում է, որ պիտբուլը Ջեսիին քարշ է տվել՝ ատամներով բռնելով տաբատից: Տղան ու նրա 14-ամյա քույր Ժասմինը, ովքեր մեղվի խայթոցից ալերգիա ունեն, հիվանդանոց են տեղափոխվել: Ճանապարհին նրանց երկու անգամ ադրենալին են ներարկել: Մի քանի ժամ անց երեխաներին թույլ են տվել տուն վերադառնալ:

Աիդին մեղուները նույնպես խայթել են, սակայն, մասնագետների պնդմամբ, լուրջ հետեւանքներ նրան չեն սպառնում: Ջեսի Քոուլի մայրը վստահեցնում է, որ տղան անչափ շնորհակալ է շանը, որը փրկել է իր կյանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ամենաշատ