News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի առաջին քույր քաղաքում՝ իտալական Կարրարայում, օգոստոսի 29-30-ը անց է կացվել արդեն ավանդական դարձած «Սեպտեմբերֆեստ» 38-րդ միջոցառումը: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից միջոցառմանը մասնակցող քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գեւորգյանը Կարրարայի քաղաքապետ Անջելո Զուբբանիին է փոխանցել Երեւանի քաղաքապետի շնորհավորական ուղերձը, որում, Կարրարայի բոլոր բնակիչներին մաղթելով բարեկեցություն, Տարոն Մարգարյանը նաեւ վստահություն է հայտնել, որ քույր քաղաք Կարրարայի հետ շուրջ 40-ամյա համագործակցությունն առաջիկայում էլ ավելի կզարգանա ու կընդլայնվի:

Շնորհակալություն հայտնելով տոնին մասնակցելու եւ շնորհավորանքների համար՝ Կարրարայի քաղաքապետն ընդգծել է, որ իսկապես նկատելի են Երեւանի քաղաքապետի երկուստեք փոխգործակցությունն էլ ավելի ընդլայնելու պատրաստակամությունն ու ջանքերը, ինչի համար Անջելո Զուբբանին իր շնորհակալությունն է փոխանցել Երեւանի գործընկերոջը:

Հանդիպման ժամանակ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը Կարրարայի քաղաքապետին է փոխանցել նաեւ  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի «Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարությանը մասնակցելու հրավերը։ Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Անջելո Զուբբանին, ով նախորդ տարի անձամբ է մասնակցել Երեւանի տոնին, վստահեցրել է, որ այս տարի եւս Կարրարայի պատվիրակությունը կմասնակցի տոնակատարությանը:

Տպել
Ամենաշատ