Դիլիջանի բնակիչներից մեկը, սեպտեմբերի 1-ին, իրեն պատկանող որսորդական հրացանից ինքնասպանություն գործելու նպատակով կրակել է իր գլխին:
Նրան անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով, սակայն հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է: Նա 62 տարեկան էր, Օրջոնիկիձեի փողոցի բնակիչներից: