News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Բաքու կատարելիք այցից առաջ եղբայրական պետությունը հետաքրքիր անակնկալ է պատրաստել Թուրքիայի քաղաքացիների համար՝ դժվարացնելով Ադրբեջան մուտք գործելու պայմանները:

Թուրքական մամուլում Ադրբեջանի այս քայլը շոկային են որակել՝ զարմանք հայտնելով, որ Թուրքիայի քաղաքացիների համար Ադրբեջան մտնելու նոր կարգի կիրառումը համընկնում է Թուրքիայի նախագահի այցի հետ:

Եթե նախկինում Թուրքիայի քաղաքացիները կարող էին Ադրբեջան այցելելու մեկ տարվա բազմակի մուտքի վիզա ստանալ, ապա սեպտեմբերի 1-ից կստանան միայն մեկանգամյա մուտքի վիզա, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել նաեւ թուրք բեռնափոխադրողների շրջանում, քանի որ մեկ վարորդը ստիպված է լինելու ամսական 3 կամ 4 անգամ Ադրբեջան մտնելու համար վիզա գնել:

Թուրքական մամուլում հիշեցնում են նաեւ, որ ի տարբերություն Ադրբեջանի, Թուրքիան Ադրբեջանի քաղաքացիներին երկար ժամանակ է, ինչ ազատել է Թուրքիա մուտք գործելու համար վիզա գնելուց:

Նշենք, որ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 2-ի երեկոյան երկօրյա այցով մեկնելու է Ադրբեջան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ