News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությունում քաղաքականությունը երկրորդական դերակատարում ունի՝ տնտեսության համեմատությամբ: Այս մասին սեպտեմբերի 2-ին լրագրողներին ասել է ԱԺ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Ըստ նրա՝ այդ մասին են վկայում մի շարք գործոններ: Դրանցից մեկը Նուրսուլթան Նազարբաեւի վերջին հայտարարությունն է այն մասին, որ ԵՏՄ-ից դուրս կգա, եթե իր ինքնիշխանությանը սպառնալիք զգա: Երկրորդը Բելառուսի վերաբերմունքն է Ուկրաինայի դեպքերին,  որը արմատապես տարբերվում է ռուսականից. Հանրապետությունը հումանիտար օգնություն չի ուղարկում Ուկրաինա եւ փախստականների չի ընդունում:

«Մյուս կողմից, նույն Նազարբաեւը բազմիցս ընդգծել է, որ ինքն է ՄՄ-ի` որպես տնտեսական միավորման գաղափարի հեղինակը:  Սակայն քաղաքական բնագավառում հակասություններ են դիտվում: Ինչեւէ, հակասությունները ցանկացած  կենդանի կառույցում միանգամայն բնական են: Իսկ տվյալ դեպքում դրանք եւս մեկ անգամ ապացուցում են, որ ԵՏՄ-ն հենց տնտեսական ուղղվածություն ունի»,- նշել է Մինասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ ԵՀ նախագահի հանդիպումն ուղղված է Իրանի դեմ
Եռակողմ հանդիպումն ուղղված է Իրանի դեմ, կարծում են Ռուսաստանում...
Ամենաշատ