News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չեռնոբիլյան ճառագայթված վայրի խոզերը ողողել են Գերմանիան եւ կազմում են Սաքսոնիայի վայրի խոզերի ընդհանուր թվի մեկ երրորդը: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով «The Telegraph»-ին:

Նշվում է, որ սա տեղի է ունենում՝ չնայած այն հանգամանքին, որ Սաքսոնիայի ու Չեռնոբիլի միջեւ ավելի քան 1.100 կմ հեռավորություն կա:

2013թ. Գերմանիայում 752 վայրի խոզերից 297-ը հետազոտվել են ճառագայթվածության դեմ ու չեն անցել ստուգումը: Ստիպված են եղել բոլորին վերացնել:

Այժմ Սաքսոնիայի իշխանությունները մրցույթ են անցկացնում որսորդների շրջանում, որոնց վճարում են ճառագայթված վայրի խոզերին սպանելու համար: Մասնագետների խոսքով՝ վայրի խոզերի ճառագայթված տեսակները Գերմանիայում հայտնվելու են դեռեւս առաջիկա 50 տարվա ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ