News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բիրմայի պատմության մեջ գեղեցկության միջազգային մրցույթի առաջին հաղթողը հրաժարվել է վերադարձնել թագը՝ մրցույթի կազմակերպիչներից պահանջելով ներողություն խնդրել իրեն վիրավորելու համար:

Անցյալ շաբաթ 18-ամյա Մայ Մյատ Նուոն զրկվել է «Miss Asia Pacific World» մրցույթի հաղթողի տիտղոսից՝ մասնակցության եւ մրցույթի կանոնները խախտելու համար:

Յանգոնում կայացած մամուլի ասուլիսում նա հայտարարել է, որ մրցույթի կազմակերպիչներն իրեն ստիպել են թաքցնել իր իրական տարիքը եւ պահանջել, որպեսզի պլաստիկ վիրահատության ենթարկվի:

Կազմակերպիչների տվյալներով՝ մասնակիցը ստացել է 100 հազար դոլար արժողությամբ թագ, ինչպես նաեւ կրծքի իմպլանտներ՝ 10 հազար դոլար արժողությամբ: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ