News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի իշխանությունները հետաքննություն են անցկացնում՝ կապված անհայտ պատճառներով լճում հարյուր հազարավոր ձկների սատկելու հետ: ԸՍտ ամերիկյան «NBC» հեռուստաալիքի կայքի՝ 50 տոննա սատկած ձկները հայտնաբերվել են Կախիտիտլան լճում:

«BBC»-ն հաղորդում է, որ Խալսիկո նահանգի շրջակա միջավայրի պահպանության հարցերով քարտուղար Մարիա Մագդալենա Ռուիս Մեխիան հայտարարել է, թե ձկները կարող էին սատկել տեղի կոյուղու արտահոսքի պատճառով:

«Մենք ապացույց չունենք, որը կհաստատի, թե սա բնական գործընթաց է:  Ընդհակառակը, մենք մի շարք պատճառներ ունենք ենթադրելու, որ երեւույթը ոչ միայն կարող կրկնվել ու առավել լուրջ եւ հաճախակի դառնալ, այլեւ որ պայմանավորված է ջրամբարի վատ կառավարմամբ»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ