News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մոլորակի ամենատարեց բնակիչը՝ Մեքսիկայից Լեանդրա Բեսերե Լումբրերասը, օգոստոսի 31-ին նշել է ծննդյան 127-ամյակը: Նա 27 տարեկան է եղել, երբ սկսվել է առաջին համաշխարհային պատերազմը, 75 տարեկան, երբ սպանել են Ջոն Քենեդուն, եւ 100 տարեկան, երբ փլուզվել է Բեռլինյան պատը:

Լեանդրան մշտապես պայքարող եւ երբեք չհանձնվող կին է եղել: 1910-1917թ.թ. Մեքսիկական հեղափոխության ժամանակ միսս Լումբրերասն ամուսինների հետ հավասարապես պատերազմող կանանց «Adelitas» շարժման առաջնորդն էր: Հարազատների պնդմամբ՝ այդ պատճառով էլ նա այդքան երկար է ապրում:

Նրա խոսքով՝ երկարակեցության գաղտնիքը շոկոլադի հանդեպ սերն է ու տեւական քունը: Նաեւ այն, որ երբեք ամուսնացած չի եղել, չնայած ունի 73 ծոռ եւ 55 ծոռ: Այս մասին գրում է «9tv.co.il»-ը:

Սակայն նրան մոլորակի գլխավոր երկարակյաց կինը ճանաչել ու Գինեսի ռեկորդների գրքում գրանցել հնարավոր չէ, քանի որ 40 տարի առաջ կորցրել է ծննդյան վկայականը: Միսս Լումբրերասը «չվավերականացված երկարակյաց է». այսինքն՝ մարդ, ով հայտարարում է իր տարիքի մասին, սակայն չի ապացուցում՝ փաստերը կորցնելու պատճառով:

Պաշտոնապես մոլորակի ամենատարեց մարդ համարվում է ճապոնուհի Միսաո Օկավան, ով այժմ 115 տարեկան է, ինչը համապատասխան ապացույցներ ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ