News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ Երեւանի տրանսպորտային երթուղիներում ավելացել է մեքենաքանակն ու ուղեւորափոխադրումներն իրականացվել են սահմանված կարգով, սակայն այսօր առավոտյան որոշ կանգառներում, այդուամենայնիվ, նկատվել են կուտակումներ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բավարար չհամարելով կատարված աշխատանքը,  հանձնարարել է ուժեղացնել հսկողությունն այս ուղղությամբ եւ համապատասխան քայլեր ձեռնարկել:

«Յուրաքանչյուր տարի՝ ուսումնական տարվան ընդառաջ, մենք բախվում ենք միեւնույն խնդրի առջեւ: Մեր մոտեցումն այս հարցում հստակ է: Սպասարկող ընկերությունների առջեւ պատշաճ սպասարկման հստակ պահանջ դրեք՝ ընդգծելով, որ թերացողները չեն ներվելու: Կա պայմանագրով ստանձնած պարտավորություն, ուրեմն թող ապահովեն համապատասխան սպասարկում, իսկ չապահովող ընկերությունների նկատմամբ էլ նույն պայմանագրով սահմանված կարգով վարչարարություն իրականացրեք: Հատուկ հսկողություն սահմանեք նաեւ քաղաքապետարանի կողմից սպասարկում իրականացնող երթուղիների նկատմամբ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Տպել
Ամենաշատ