News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Դուբայում սկսել են 24 կարատանոց ուտելի ոսկու թերթերով գինի վաճառել: Ըմպելիքն արտադրում է մի ընկերություն, որը մասնագիտացել է երկիր խորտիկների ներկրմամբ:

«Lenta.ru»-ի հաղորդմամբ, գինին ոչ ալկոհոլային է: Ըմպելիքում ոսկի ավելացրել են՝ փայլ հաղորդելու համար: Պատրաստման համար կիրառվող խաղողն աճեցրել են Իսպանիայում՝ Լա Մանչի խաղողի այգիներում: Ըմպելիքի գինը չի հստակեցվում:

Արտադրող ընկերության գլխավոր տնօրեին խոսքով՝ «ոսկե» գինի ավելի շատ գնում են հարսանիքների, տարեդարձների եւ կորպորատիվ միջոցառումների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ