News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են Թեմզայի վրա օդանավակայան չկառուցել. ավիափոխադրումների կառավարական հանձնաժողովը դեմ է արտահայտվել գաղափարին:

Բրիտանական մայրաքաղաքից դեպի արեւելք արհեստական կղզու վրա օդանավակայան կառուցելու ծրագիրն ավելի վաղ հավանության էր արժանացրել Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը: Ըստ BBC-ի ռուսական ծառայության, Ջոնսոնի ներկայացուցիչը հանձնաժողովի որոշումն անհեռանկարային է որակել:

Տարածքում, որտեղ նախատեսվում էր օդանավակայան կառուցել, մի քանի հազվագյուտ տեսակի կենդանիներ են բնակվում: Բացի այդ, չորս թռիչքուղով օդանավակայանի ստեղծումը նաեւ նոր ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհների կառուցման անհրաժեշտություն կառաջացներ:

Դրա փոխարեն որոշվել է ներդրումներ կատարել՝ Հիթրոու եւ Գեթվիկ օդանավակայանների հնարավորությունների ընդլայնման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ