News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելում բրոնզե դարի պալատի պեղումների ընթացքում Բրանդեյի համալսարանի աշխատակիցները հսկայական գինու մառան են հայտնաբերել, որում գինով 40 մեծ տարա է պահպանվել:

Տարաները տարբեր բույրերով գինի են պարունակում: Ըմպելիքներում ավելացվել են անանուխ, մեղր, գիհ, ծառի խեժ, մրտենի ու դարչին: Ըստ «Աշխարհում շուրջը» ամսագրի, բույրերի նման բազմազանությունը վկայում է բույսերի վերաբերյալ հարուստ գիտելիքների եւ գինու արտադրության մեջ դրանք կիրառելու կարողության մասին՝ ստեղծելով բարդ ըմպելիքներ, որոնք կարող են երկար պահպանվել:

Հայտնի է, որ բրոնզե դարի կեսերին գինու արտադրությունն ու սպառումը տարածվել է Միջերկրական ծովում եւ Մերձավոր Արեւելքում, սակայն հնագիտական վկայությունները, որոնք կհաստատեին գինու դերը, հայտնի են եղել նկարներից եւ քիչ թվով պահպանված գրություններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ