News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարությունը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ Ժողովրդավարության միջազգային օրվան ընդառաջ կազմակերպում է  ժողովրդավարությանն առնչվող լուսանկարների եւ կարգախոսների մրցույթ:  Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ովքեր ունեն եռանդ, ժամանակ ու ստեղծագործելու ցանկություն եւ սիրում են բաց չթողնել ընձեռված հնարավորությունները:

Հիշեցնենք, որ Ժողովրդավարության միջազգային օրը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 15-ին՝ 2008 թվականից սկսած:

Ժողովրդավարության օրը լրացուցիչ առիթ է ուշադրություն դարձնելու աշխարհում ժողովրդավարության վիճակի վրա: Օրվա համար ամեն տարի ընտրվում է կարգախոս, որն ինչ-որ խորհուրդ ունի:   Այս տարվա թիրախային խումբը երիտասարդներն են:

15-25 տարեկան երիտասարդները կազմում են երկրի բնակչության քսան տոկոսը, եւ նրանք հաճախ դուրս են մնում սոցիալ-քաղաքական գործընթացներից: Կարգախոսի նպատակն է ընդգծել ժողովրդավարական գործընթացներում երիտասարդներին ներգրավելու մարտահրավերներն ու հնարավորությունները:

Մրցույթին մասնակցել ցանկացողները լուսանկարներն ու կարգախոսներն ուղղարկեն մինչեւ սեպտեմբերի 12-ը [email protected] հասցեին, հարցերի դեպքում զանգել 380223:

Տպել
Ամենաշատ