News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում այսօր՝ սեպտեմբերի 2-ին, անցկացվել է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի ամփոփիչ բաց նիստը, որը վարում էր նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:

Նիստին մասնակցում էին «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի եւ փորձագիտական հանձնաժողովի անդամները, «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի մասնակից քաղաքների ներկայացուցիչները եւ այլ հյուրեր:

Նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել ծրագրի փորձագետներին եւ հայտատու քաղաքների ներկայացուցիչներին՝ մրցույթին ակտիվորեն  մասնակցելու համար:

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթն անցկացվում է 2013 թվականից եւ այս տարի մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել Եղեգնաձոր, Ստեփանավան, Չարենցավան, Ծաղկաձոր, Քաջարան եւ Կապան քաղաքները: Փորձագիտական ուսումնասիրությունների հետ մեկտեղ կազմակերպվել է առցանց քվեարկություն:

Փորձագիտական գնահատականների եւ առցանց քվեարկության արդյունքների համադրմամբ մրցույթի հաղթող է ճանաչվել եւ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակվել Ստեփանավան քաղաքը:

2-րդ եւ 3-րդ տեղերն են զբաղեցրել Չարենցավան եւ Քաջարան քաղաքները, որոնք եւս 2015 թվականի ընթացքում նախարարության աջակցությամբ իրականացնելու են որոշակի ծրագրեր՝ ուղղված քաղաքի երիտասարդական հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը:

Տպել
Ամենաշատ